Հայերը Սիրիայի ժողովրդի կարևորագույն մասն են. Սիրիայի վարչապետ
Նմանատիպ
Անհրաժեշտ է համախմբել խորհրդարանական ջանքերը ստեղծելու ճակատ ծայրահեղական գաղափարախոսության դեմ և ամրապնդել խորհրդարանական հարաբերությունները Սիրիայի և Հայաստանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է Սիրիայի խորհրադարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը մարտի 27 -ին Հայաստանի պատգամավորներիի հետ հանդիպման ժամանակ: Իրենց հերթին հայ խորհրդարանականները կոչ են արել Սիրիայի հարևան երկրներին դրական դեր խաղալ Սիրիայի իրավիճակի խաղաղ կարգավորման հարցում:Հայաստանի պատգամավորները հանդիպում են ունեցել նաև Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկիի հետ: Հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է Սիրիայի կառավարության շահագրգռությունը ժողովրդին պաշտպանելու, նրանց կարիքները հոգալու հարցերում: Վարչապետը նշել է, որ հայերը Սիրիայում սիրիական ժողովրդի կարևորագույն մասն են, և նրանց Սիրիայում գնահատում ու հարգում են երկրի շենացման մեջ իրենց ներդրումների համար: Հայաստանի խորհրդարանի անդամներն իրենց դժգոհությունն են հայտնել Քեսաբում տեղի ունեցած սպանությունների և հանցագործությունների վերաբերյալ, որոնք իրականացրել են ահաբեկչական խմբավորումներն Էրդողանի կառավարության աջակցությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրադարանի անդամներ, ինչպես նաև Սիրիայի Բնապահպանության նախարար Նազիրա Սարգիսը: Հայաստանի պատգամավորները նաև հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում