Յանուկովիչը կոչ Է արել ուկրաինացիներին հանրաքվե անցկացնել յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի շուրջը

Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացի ժողովրդին հղած ուղերձում կոչ Է արել հանրաքվե անցկացնել Ուկրաինայի կազմում գտնվող յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Որպես նախագահ, որը մտքով եւ հոգով ձեզ հետ Է, Ուկրաինայի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու կոչ եմ անում. ինքնակոչերին թույլ մի՛ տվեք օգտագործել ձեզ: Պահանջեք Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի որոշման շուրջը հանրաքվեի անցկացում»,- ասված Է ուկրաինացի ժողովրդին Յանուկովիչի հղած ուղերձում, որն ստացվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում:

Օրենսդրության մեջ կատարված հակասահմանադրական փոփոխությունները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին, «բացառում են արդար ընտրությունների հնարավորությունը, երբ Էլ որ դրանք կայանան», ասել Է Ուկրաինայի նախագահը:

Յանուկովիչը նաեւ «Ռեգիոնների կուսակցության» համագումարին հղած դիմումում խնդրել Է իրեն ազատել կուսակցության պատվավոր նախագահի լիազորություններից եւ հանել կուսակցությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում