Գրողների համաշխարհային միությունը դատապարտել է Թուրքիային
Նմանատիպ
Գրողների համաշխարհային միությունը (PEN) բաց նամակ է հրապարակել’ քննադատելով Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:Նամակի հեղինակները, որոնց թվում են նաև հայտնի թուրք գրողներ Օրհան Փամուքը և Էլիֆ Շաֆաքը, պահանջել են, որպեսզի Թուրքիայում անմջապես վերացվի Twitter-ի և YouTube-ի արգելքը: Նրանք նշել են, որ, արգելափակելով վերոնշյալ կայքերը, Թուրքիան հետընթաց քայլ է կատարում, որը միաժամանակ նաև անընդունելի հարձակում է կապի ազատության նկատմամբ: Նամակում նշվում է, որ Թուրքիան, ունենալով համացանցից օգտվող ավելի քան 36 միլիոն բնակչության, այպիսով առանձնանում է մյուս իսլամադավան երկրների շարքում: Միաժամանակ, հեղինակներն ընդգծել են ժողովրդավարության ամրապնդման գործ ում համացանցի ունեցած կարևորությունը: «Թուրքիայի առաջնորդներից մեր խնդրանքը հետևյալն է. հետընթաց քայլ չանել ժողովրդավարության հիմնաքարերից մեկը հանդիսացող խոսքի ազատության հարցում, հակառակը, ճանաչել պարտավորությունները և միջազգային համաձայնագրերին հավատարիմ’ անմիջապես վերականգնել Twitter-ի և YouTube-ի հասանելիությունը»,- նշել են Գրողների համաշխարհային միության անդամները:
Մարտի 21-ի գիշերը՝ վարչապետ Էրդողանի հայտարարությունից մի քանի ժամ հետո, Թուրքիայի հեռահաղորդակցային կարգավորող մարմինը արգելափակել էր մուտքը Twitter: Թուրքիայի դատարաններ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, որոնցով բնակչությունը պահանջել է չեղյալ հայտարարել Twitter-ի արգելափակումը: Բողոքները ներկայացվել են ինչպես կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների, այնպես էլ առանձին քաղաքացիների կողմից: Ի վերջո, Անկարայի վարչական դատարնը մայիսի 26-ին ապաարգելափակել էր Twitter-ը:
Մարտի 27-ին թուրքական իշխանություններն արգելափակել են YouTube-ը: Արգելքը տեղի է ունեցել, երբ YouTube էր արտահոսել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, հետախուզության վարչության ղեկավարի եւ Ռազմական եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումը ներկայացնող ենթադրյալ տեսաձայնագրություն, որում իբր այդ չորսը քննարկելիս են եղել ռազմական միջամտությունը Սիրիայում: Նշվում է, որ թեեւ ազգային հեռահաղորդակցման լիազոր մարմինները հրահանգել էին արգելափակումը, կայքը դեռեւս լայնորեն հասանելի էր հանրության շրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում