Սահակաշվիլին «վաղ թե ուշ» ստիպված կլինի պատասխանել հետաքննության հարցերին. Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «վաղ թե ուշ ստիպված Է լինելու պատասխանել հետաքննության հարցերին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության նիստում՝ մեկնաբանելով որպես վկա հետաքննվող մի շարք գործերի վերաբերյալ Գլխավոր դատախազությանը ցուցմունքներ տալուց Սահակաշվիլիի հրաժարվելը: «Ցանկանում եմ հանգստացնել վախեցած Սահակաշվիլիին՝ նա վաղ թե ուշ ստիպված Է լինելու պատասխանել հետաքննության հարցերին, այն հարցերին, թե երկրում ինչ Էր կատարվում նրա նախագահության ժամանակաշրջանում»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ «Վրաստանում Սահակաշվիլիի՝ իշխանության գլուխ գտնվելու 9 տարվա ընթացքում հազարավոր գործարարներ զրկվել են իրենց ունեցվածքից, երկրի 300 հազար քաղաքացիներ (հանրապետության բնակչությունը 4,5 միլիոն Է) դատապարտվել են, բազմաթիվ մարդիկ ռեժիմի կողմից դարձել են ծաղրուծանակի առարկա եւ կտտանքների են ենթարկվել», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հարցաքննության չի ներկայացել երկրի գլխավոր դատախազություն, որը պլանավորում Էր նրան հարցաքննել մի շարք գործերով: Սահակաշվիլիին պատրաստվում Էին հարցաքննել միանգամից մի քանի գործերով: Մասնավորապես, նրան պետք Է հարցեր տային 2005 թվականին վարչապետ Զուրաբ Ժվանիայի զոհվելու գործով, ինչպես նաեւ այն անձանց համաներման առնչությամբ, որոնք դատապարտվել Էին 2006 թվականին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով, եւ 2009 թվականին Մուխրովանիում Վրաստանի զի նված ուժերի գումարտակի խռովության կասեցման հատուկ գործողության անցկացման գործով:

Նախկին նախագահն ինքը, որը Վրաստանից մեկնել Է անցյալ տարվա նոյեմբերին երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, հայտարարել Է, թե մտադիր չԷ հարցաքննության համար ժամանել Թբիլիսի, հավելելով, որ իր դեմ «կեղտոտ քաղաքական խաղեր են» ձեռնարկվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում