Ադրբեջանցիներն այս շաբաթ արձակել են 2000 կրակոց
29/03/2014 15:36
Նմանատիպ
Անցնող շաբաթը հանգիստ չի եղել սահմանագծում: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Ստեփանակերտից փաստում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում