Ղրիմն ու Սևոստոպոլն անցնում են մոսկովյան ժամանակի
29/03/2014 15:57
Նմանատիպ
Մարտի 29-ի լույս մարտի 30-ի գիշերը’ ժամը 02:00-ի սահմաններում, Ղրիմը և Սևոստոպոլը ժամացույցի սլաքները երկու ժամ առաջ են տալու’ անցնելով մոսկովյան ժամանակի: Այս մասին տեղեկացնում է cit.ua կայքը, մարտի 30-ից երկաթուղու, ջրային և օդային տրանսպորտի երթևեկությունը, ինչպես նաև միջազգային հեռախոսային և հեռագրական կապի աշխատանքը կատարվելու է համապատասխան Մոսկվայի ժամանակին:
Այս մասին ասված է Ղրիմի քաղխորհրդի մարտի 17-ի արձանագրության մեջ: Նշվում է նաև, որ բջջային բոլոր սարքավորումները պետք է անցնեն նոր ժամանակի ոչ թե ավտոմատ կերպով, այլ փոփոխությունը պետք է կատարվի անհատապես յուրաքանչյուր բնակչի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում