Բաքվի փողոցներից մեկում հակատանկային ական է հայտնաբերվել

Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է հակատանկային ական: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակի նախարարությունը:

Բաքվի Սաբունչի շրջանում ԱԻՆ աշխատակիցները չեզոքացրել են ականը: Միաժամանակ դեպքի վայրում հայտնաբերվել է Կալաշնիկով տեսակի ավտոմատի 7.6 մմ կալիբրի 19 փամփուշտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում