Մեդվեդեւը ժամանել Է Սեւաստոպոլ՝ խորհրդակցելու Ղրիմի եւ Սեւաստոպոլի զարգացման հարցերի շուրջ
Նմանատիպ
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել Է Սեւաստոպոլ, որտեղ խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Սա Ռուսաստանի այսչափ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն Է Ղրիմ ՌԴ-ին նրա միավորվելուց հետո: Կառավարության նախագահին ուղեկցում են փոխվարչապետներ եւ նախարարներ՝ կաբինետի կեսից ավելին:
«Կառավարական դեսանտում» ընդգրկվել են ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Դմիտրի Կոզակը, Սերգեյ Պրիխոդկոն, Օլգա Գոլոդեցը, Արկադի Դվորկովիչը, Դմիտրի Ռոգոզինը, Յուրի Տրուտնեւը, Ալեքսանդր Խլոպոնինը, ինչպես նաեւ համերկրային նախարարներ եւ պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում