Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության հատվածում կորուստը կազմել է 17 զինծառայող
01/04/2014 10:05
Նմանատիպ
2014 թ. առաջին եռամսյակում Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության հատվածում կորուստը կազմել է 17 զինծառայող: Տվյալ ժամանակամիջոցում եւս 25 մարդ վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը:
Ընդ որում, 12 մարդ զոհվել են ոչ մարտական պայմաններում: 6 զինծաայողներ ինքնասպանություն են գործել (կախվել կամ հրազենով ինքնասպան են եղել), 3-ը զոհվել են ավտովթարների ժամանակ, եւս 3-ը մահացել են հիվանդությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում