Ապրիլի 1-ից Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 385,5 դոլար
Նմանատիպ
Ապրիլի 1-ից Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 385,5 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին լրագրողներին ասել Է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Գազի մատակարարման գործող պարտավորագրին համապատասխան՝ դրա գինն Ուկրաինայի համար երկրորդ եռամսյակում կկազմի 385,5 դոլար: Գազի «դեկտեմբերյան» զեղչն այլեւս չի կարող կիրառվել»,- նշել Է Միլլերը:
Նա նաեւ հավելել Է, որ «միաժամանակ երկրորդ եռամսյակից կավելանա Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը: Դրա աճը կկազմի 10 տոկոս»:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայի Էներգետիկայի ոլորտի կարգավորման ազգային հանձնաժողովը որոշում Է ընդունել արդյունաբերական սպառողների եւ այն ձեռնարկությունների համար բնական գազի գների բարձրացման մասին, որոնք ֆինանսավորվում են բյուջեից: Հանձնաժողովի նավթի-գազի համալիրի գնային եւ սակագնային քաղաքականության վարչության պետ Վլադիմիր Սեմենեցը նշել Է, որ «2014 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը 29,1 տոկոսով կաճի արդյունաբերական ձեռնարկությունների համար եւ 64,2 տոկոսով այն ձեռնարկությունների համար, որոնք ֆինանսավորվում են պետակա ն եւ տեղական բյուջեներից»:
Ինչպես նշում են փորձագետները, արդյունաբերական սպառողների համար գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 2,448 հազար գրիվնայից կաճի մինչեւ 4,02 հազար գրիվնա, իսկ բյուջետային կազմակերպությունների համար՝ 3,113 հազար գրիվնայից՝ մինչեւ 4,02 հազար գրիվնա
Հետևեք մեզ նաև Telegram-ում