Թուրքական ընտրությունները կեղծվել են
Նմանատիպ
Թուրքիայի Օսմանիե շրջանի Դյուզիչի գավառի 6 ուսումնական հաստատությունների հարակից աղբանոցներում հայտնաբերվել են ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների օգտին կողմ քվեարկած քվեաթերթիկներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Կա տարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել Դյուզիչիի անվտանգության վարչությունում:
Նման քվեաթերթիկների հայտնաբերումն աղբարկղներում խոսում է այն մասին, որ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ լցոնումներ և խախտումներ են տեղի ունենեցել, համապատասխանում է իրականությանը: Թուրքիայում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ձայները նետվել են աղբարկղը:
Թուրքիայում ընտրության արդյունքների նախնական հրապարակման համաձայն 44.18 տոկոսով առաջատարն է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նրան հաջորդում է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը’ 28.62 տոկոս, ապա «Ազգայնական շարժում» կուսակցությունը’15.94 տոկոս և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը’ 3.76 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում