ՆԱՏՕ-ն պատրաստ է իր կազմում ընդգրկել ցանկացած եվրոպական երկիր. Քերի
Նմանատիպ
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է իր կազմում ընդգրկել ցանկացած եվրոպական երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«ԱՄՆ-ը միանում է իր դաշնակիցներին եւ հավաստում, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած եվրոպական երկրի համար, որը կարող է ստանձնել անդամության պարտավորություններն ու պարտականությունները, ինչպես նաեւ կարող է ավանդ ներդնել եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության գործում»,- ասել է Քերին: Դրա հետ մեկտեղ պետքարտուղարը չի նշել ՆԱՏՕ-ին միանալու կոնկրետ թեկնածուներին:
Քերիի հայտարարությունը նվիրված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդական փուլերի տարեդարձերին: 1999 թվականի մարտին դաշինքին անդամակցել են Հունգարիան, Լեհաստանը եւ Չեխիան, 2004 թվականի մարտին՝ Բուլղարիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան, իսկ 2009 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամներ են դարձել Ալբանիան եւ Խորվաթիան:
Քերին հայտարարել է, որ ռազմական դաշինքը «ժողովրդավարություն, բարգավաճում ու կայունություն է տարածել Եվրոպայում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում