Գերմանիան Լեհաստանին Է վերադարձրել նացիստների խլած նկարը
01/04/2014 12:06
Նմանատիպ
Գերմանաիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր լեհ պաշտոնակից Ռոդոսլավ Սիկորսկուն է հանձնել վենետիկցի կլասիցիստ Ֆրանչեսկո Գուարդիի «Պալատի աստիճանները» նկարը, որը նացիստները Վարշավայից տարել Էին 1939 թվականին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բեռլինում կարծում են, որ այս քայլը կօգնի այն ավելի քան 300 հազար մշակութային արտեֆակտները Գերմանիայի թանգարաններին վերադարձնելու շուրջը Լեհաստանի հետ բանակցությունների վերսկսմանը, որոնց թվում են Բեթհովենի եւ Մոցարտի ձեռագրերը:
Վարշավան, իր կողմից, հուսով Է, որ Գերմանիան կօգնի փնտրել-գտնելու եւ վերադարձնելու մի ամբողջ շարք մշակութային հուշարձաններ, որոնք երկրից անհետացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում