Պաղեստինն Իսրայելին սպառնացել է դադարեցնել բանակցությունները
Նմանատիպ
Պաղեստինը սպառնացել է դադարեցնել Իսրայելի հետ բանակցություններն այն դեպքում, եթե վերջինս 24 ժամվա ընթացքում ազատ չարձակի պաղեստինցի ձերբակալվածների 4-րդ խմբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Պաղեստինի խորհրդարանը: Հայտարար ության մեջ նաև նշվել է, որ Իսրայելը պետք է փոխի իր դիրքորոշումը, հակառակ դեպքում իրենք կդիմեն ՄԱԿ-ին’ Պաղեստինին լիարժեք անդամակցություն շնորհելու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդեն իսկ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, իսկ այսօր՝ ապրիլի 1-ին տեղի կունենա հանդիպում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Ջոն Քերին ամեն գնով փորձում է փրկել իսրայելա-պաղեսինյան բանակցությունները, որոնք ավարտվում են ապրիլի 29-ին:
Շուրջ 9 ամիս շարունակվող իսրայելա-պաղեստինյան հարաբերություններն այդպես էլ դրական արդյունքներ չեն գրանցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում