ԵՄ-ն ցանկանում է հարաբերություններ հաստատել Արցախի հետ. ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ
Նմանատիպ
Ստեփանակերտում ողջունում են Արևելյան գործընկերության անդամ երկրների վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցը, որտեղ ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին չխոչընդոտել ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Ղարաբաղ ու հարակից տարածքներ: ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ, այս կերպ Եվրամիությունն ավելի բացեիբաց է հայտարարում Արցախի հետ համագործակցության վերաբերյալ իր շահագրհ? ?վածության մասին: Սա, իհարկե, չի նշանակում, որ շուտով Արցախի անկախությունը կճանաչեն ԵՄ երկրները կամ կմեկնարկեն լայնածավալ ծրագրեր, սակայն, ըստ Բաբայանի, ամենադժվար առաջին քայլն արդեն արված է:
«Առաջին քայլը լինելու հանգամանքով է պայմանավորված, որ Եվրամիությունը դիմում է կողմերին, այդ թվում Ադրբեջանին, որպեսզի չխոչընդոտեն ԵՄ կառույցների ներկայացուցիչների մուտքը Արցախ, թեպետ այդ երկիրը իրավական, քաղաքական կամ որեւէ այլ տեսակի կապ չունի Արցախի հետ, որպեսզի արգելի կամ թույլ տա: Եվրամիությունը պարզապես քաղաքական կոռեկտությունն է պահպանում’ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտությունը վերջնական լուծում դեռեւս չի ստացել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը’ հավելելով, որ այդ կերպ ԵՄ-ն փորձում է «դե յուրե» ինչ-որ հարաբերություններ պահպանել նաեւ Ադրբեջանի հետ:
Բաբայանը շեշտում է, Արցախի’ անկախություն ստանալուց հետո, ԵՄ որեւէ քաղաքացի կամ եվրոպական որեւէ կառույցի ներկայացուցիչ չի հանդիպել խոչընդոտների Արցախ այցելելու պարագայում: «Պարզապես Արցախ այցելողները միանգամից ընկնում են Ադրբեջանի «սեւ ցուցակի» մեջ, ինչը, մեղմ ասած, տարօրինակ, երբեմն նաեւ զավեշտալի է: Բնական է, որ Եվրոպան չի կարող իր շահերը անտեսել Ադրբեջանի քմահաճույքների համար եւ այցելություններ չկազմակերպել Արցախ»,- ասաց Բաբայանը’ շեշտելով, որ Հարավային Կովկասը, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, ստանում է մեծ կարեւորություն, եւ Եվրամիությունը գիտակցում է դա: «Իսկ Հարավային Կովկասը դիտարկել միայն ճանաչված պետություններով’ սխալ է եւ ոչ հավասարակշիռ: Անտեսել չճանաչված պետությունները, հատկապես այն պարագայում, երբ նրանք որեւէ կերպ չեն զիջում ճանաչված երկրներին իրենց կազմակերպչականությամբ, պետական ինստիտուտների աշխատանքով, ժողովրդավարությամբ եւ այլնով, սխալ է: Ինչպե՞ս կարելի է այդ առումով համեմատել Արցախն ու Ադրբեջանը: Երկու երկրներն անհամեմատելի հարթությունների վրա են գտնվում, եւ դա կամաց-կամաց բոլորն էլ սկսում են գիտակցել»:
Անդադառնալով այն ոլորտներին, որտեղ կարող է իրականանալ համագործակցություն Եվրամիության հետ, Բաբայանը նախ խորհուրդ տվեց չտառապել չհիմնավորված լավատեսությամբ: Նրա խոսքերով’ համագործակցությունը պետք է սկսվի փոքր քայլերից: «Մարդասիրական, կրթական ոլորտում ծրագրերի իրականացում, ժողովրդավարության ոլորտն ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը նույնպես կարող է լինել օրակարգային»,- ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը’ հավելելով, որ հենց համագործակցության ընթացքն էլ կնախանշի հետագա գործընթացները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում