ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունել է Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին օրենքը
Նմանատիպ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ապրիլի 1-ին օրենք է ընդունել Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին: Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է1 մլրդ դոլար վարկ տրամադրելու երաշխավորության և 150 մլն դոլար օգնություն տրամադրում:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, օրենքը նախատեսում է Ղրիմի միացման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կրառում:Վիզաների տրամադրման արգելք և ակտիվների սառեցում կկիրառվաի ՌԴ-ի և ՈՒկրաինայի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ կոնգրեսականների մասնակցություն են ունեցել Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման և նրա ինքնիշխանության խախտման գորընթացի մեջ: Պատժամիջոցների կիրառում է սպասվում նաև նրանց, ովքեր ներգրավված են Ուկրաինայում կոռուպցիոն գործերի մեջ:
Օրենքի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 378 կողմ և 34 դեմ:
Ավելի վաղ փաստաթուղթը հաստատվել էր ԱՄՆ-ի Սենատի կողմից, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը կուղարկվի Սպիտակ տուն ՝ Բարաք Օբամայի կողմից հաստավելու համար: