Ադրբեջանական բանակը կրկին կորուստ ունի
02/04/2014 11:11
Նմանատիպ
Ադրբեջանի զինված ուժերի զինվոր, Իսմայիլլիի շրջանից զինծառայության կանչված Աքիֆ Այդըն օղլու Բախշիևը հրազենի մահացու կրակոցից զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծի Թարթառի հատվածում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը:
2014 թ. սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 17 զինծառայող, որոնցից 12-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 6-ը ինքնասպանություն են գործել, 3-ը մահացել են հիվանդությունից, 3-ը’ ավտոճանապարհային պատահարի արդյունքում: 25 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում