Ուկրաինան չեղյալ չի հայտատարարի Սևծովյան նավատորմի վերաբերյալ համաձայնագրերը

Ուկրաինան չեղյալ չի հայտարարի Ռուսաստանի հետ ստորագրված Սևծովյան նավատորմին վերաբերվող չորս համաձայնագրերը: Այս մասին հայատարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն Կիևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:

Նախարարի խոսքերով այս համաձայնությունը Ուկրաինայի համար փաստարկների մի մեծ բազա է, որպեսզի տարբեր դատարաններում Ուկրաինան ապացույցներ ունենա՝ պահանջելու կոմպենսացիա: Այսինքն՝ Ուկրաինան ընդունում է այն փաստը, որ Ղրիմի նավատորմի վարձակալության համար ՌԴ-ն այլև գումար չի վճարելու, ինչի համար էլ փոխհատուցում պետք է տրվի:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի նախագահ Վ. Պուտինը մարտի 28-ին Պետական դումային առաջարկել էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագրերը, քանի որ Ղրիմն արդեն ՌԴ-ի կազմում է:

Մարտի 31-ին ՌԴ-ի Պետդուման ընդունեց օրենք,ոորվ չեղյալ հայտարարվեց Սևծովյան նավատորմի մասին պայմանագիրը ՝ ավտոմատ կերպով վերացնելով նաև գազի ցածր սակագինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում