Գեորգի Մարգվելաշվիլին մեկնում է Լեհաստան
02/04/2014 13:14
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 2-ին պաշտոնական այցով մեկնում Է Լեհաստան: Երկօրյա այցի ընթացքում Մարգվելաշվիլին հանդիպում կունենա Լեհաստանի իր պաշտոնակից Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, պլանավորված Է համատեղ հայտարարություն մամուլի համար: Նաև նախատեսված են Վրաստանի նախագահի հանդիպումները Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տո ւսկի, Լեհաստանի Սեյմի մարշալ Եվա Կոպաչի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Այցի ծրագրում Է նաև Մարգվելաշվիլիի հանդիպումը Լեհաստանում վրաց սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Ուղևորության շրջանակներում միջոցառումների մի մասը տեղի կունենա Վարշավայում, իսկ մյուս մասը՝ Կրակովոյում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: