Ուկրաինան պատրաստակամ է ՌԴ-ի հետ բանակցություններ վարել
Նմանատիպ
Ուկրաինան կցանկանար Ռուսաստանի հետ բանակցություններ վարել հարաբերությունները վերականգնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք կցանկանայինք բանակցություններ վարել ՌԴ-ի եւ Ուկրաինայի փոխհարաբերությունների շուրջ, եւ այն կարծիքին ենք, որ մեր արտաքին գործերի նախարարները պետք Է հնարավորինս շուտ հանդիպեն»,-ասել Է Յացենյուկը՝ ապրիլի 2-ին Կիեւում ելույթ ունենալով ներդրումային խորհրդաժողովում:
Վարչապետը նշել Է, որ Ուկրաինան երբեք չի ընդունի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, «կան հարցեր, որոնք կողմերը պետք Է քննարկեն, մասնավորապես, դրանք երկկողմ առեւտրի ու Էներգետիկայի հարցերն են»: «Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել արտաքին գործերի նախարարների միջեւ, այսպես կոչված շփման խմբի հետ, որը ներկայացվել Է դեռ երեք շաբաթ առաջ»,-ասել Է Ուկրաինաի կառավարության ղեկավարը:
Դրա հետ մեկտեղ Յացենյուկն ընդգծել Է, որ ՌԴ-ն պետք Է ճանաչի Ուկրաինայի անկախությունը եւ այն փաստը, որը իր երկիրը ձգտում Է դառնալ Եվրամիության անդամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում