«Վայմարյան եռանկյունին» ընդունում է ԵՄ-ի գործած սխալները
Նմանատիպ
Ուկրաինայում առաջացած ճգնաժամի կապակցությամբ «Վայմարյան եռանկյունու» մասնակից-երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը պնդում են Եվրոպայի արևելքում գտնվող հարևանների նկատմամբ որդեգրել ԵՄ-ի նոր քաղաքականություն:
Երեք երկրների արտգործնախարարների կարծիքով, արևելաեվրոպական երկրներին այլևս պետք չէ կանգնեցնել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև ծանր ընտրության առաջ:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի և Ռադոսլավ Սիկուրսկու համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Արևելյան գործընկերության երկրներին անհրաժեշտ է հնարավորություն տրվի սերտ համագործակցելու ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան հարևանների հետ:
«Վայմարյան եռանկյունու» անդամներն ընդունել են իրենց սխալը՝ կապված Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ Մոսկվայի ռեկացիայի թերագնահատման հարցում: Բացի այդ նրանք կոչ են արել ԵՄ-ին օգտագործելու բոլոր գործիքները,որպեսզի մեղմեն ուկրաինական ճգնաժամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում