ՆԱՏՕ-ն Վրաստանին օրինակելի է համարում հետխորհրդային տարածքում

ՆԱՏՕ-ն Վրաստանը մոդել Է համարում հետխորհրդային պետությունների համար, որը զինվորներ Է մատակարարում դաշինքի ռազմական գործողությունների համար և պատրաստվում Է անդամակցել կազմակերպությանը: Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Վրաստանը մոդել Է ամբողջ տարածաշրջանի համար: Նա անվտանգության արտահանող Է և պատրաստ Է գործնականում իրականացնել իր եվրատլանտյան ձգտումները»,-հայտարարել Է Ռասմուսենը՝ բացելով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի պլանային նիստը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ողջունել Է Վրաստանի «նշանակալի հաջողությունները» ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:

«ՆԱՏՕ-ի մեջ չմտնող պետություններից Վրաստանն Է առավել շատ զինվորականներ տրամադրել Աֆղանստանի գործողությունների համար, և մենք ողջունում ենք դաշինքի Արագ հակազդման ուժերին մասնակցելու նրա որոշումը»,-ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ընդհանուր առմամբ Վրաստանն Աֆղանստան Է ուղարկել իր հազարից ավելի զինվորների, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում