Բակո Սահակյանը հանդիպել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչների հետ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ եւ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ այստեղ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախագահը նշել է, որ Սարուշենն ունի հարմար աշխարհագրական դիրք, գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտը Հադրութի եւ Մարտունու շրջանների հետ կապող կարեւոր մայրուղու վրա, ինչը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում գյուղի զարգացման համար: Երկրի ղեկավարը կարեւորել է տեղերում բնակչության նախաձեռնողականությունը’ նշելով, որ այն հանդիսանում է ցանկացած ծրագրի արդյունավետ իրականացման նախապայմաններից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում