Պուտինն ինքն է Ուկրաինային հրում դեպի ՆԱՏՕ.Տուրչինով
Նմանատիպ
«Ինչպես ժամանակին Աֆղանստանը դարձավ ռուսական կայսրության անկման պատճառը, այնպես էլ Ղրիմը կդառնա Պուտինի ռեժիմի կազմաքանդման պատճառը»,- այս մասին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է «Շուստեր live»-ի եթերում:
Ուկրաինան կարող է որոշում ընդունել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին, եթե Ռուսաստանը չդադարի սպառնալ նրա տարածքային ամբողջականությանը: «Հենց Ռուսաստանի Դաշնությունն է իր ագրեսիայով, իր զորքերով, որոնք մշտապես գտնվում են մեր երկրի սահմաններին, համառորեն Ուկրաինային հրում դեպի ՆԱՏՕ: Եթե նրանք շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, ապա ես չեմ բացառում, որ դա տեղի կունենա»,- ասել է Տուրչինովը:
Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանի գործողությունների հետեւանքով է աճում Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանող քաղաքացիների թիվը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում