Ռուսաստանը բարձրացրեց Ուկրաինային մատակարարվող գազի սակագինը

ՌԴ-ի կառավարությունը Ուկրաինայի հետ Սևծովյան նավատորմի մասին համաձայնագրերի կասեցումից հետո, դադարեցրել է նաև Ուկրաինային արտոնյալ արժեքով գազ մատակարարել, որի մասին կետը ներառված էր համաձայնագրի մեջ:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ-ի վրաչապետ Դմիտրի Մեդվեդևը:Իր հերթին Միլլերը հայտարարել է, որ ապրիլի 1-ից Ուկրաինային մատակարարվող գազի գինը կբարձրանա 100 դոլարով՝ հասնելով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 485 դոլարի:

Մեդվեդևը հիշեցրել է, որ 2010թ-ին խարկովյան համաձայնագրերով ՌԴ-ն նախատեսել էր Ուկրաինային գազ տրամադրել արտոնյալ մաքսատուրքերով:

«Հաշվի առնելով առկա համաձայնագրերի համար գործող միջազգային իրավական նորմերի բացակայությունը և հենց համաձայնագրի չեղյալ հայտարարումը, ես որոշում եմ ընդունում 2010թ-ի ապրիլի 30-ի կառավարության որոշումը»,- հայտարարել է Մեդվեդևը:

Իսկ սա, ըստ Մեդվեդևի նշանակում է, որ համաձայն 2009թ-ին ստորագրված համաձայնագրերով, գազի գինը կբարձրանա յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց 100 դոլարով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում