Լիտվան 2015 թվականից կարող է անցել եվրոյի
Նմանատիպ
Լիտվան կարող Է եվրոյի անցնել արդեն 2015 թվականին, թեեւ դրա համար անհրաժեշտ Է, որ նա հասցնի ընդունել մի շարք իրավական փաստաթղթեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հարկման, Մաքսային միության եւ աուդիտի եվրակոմիսար Ալգիրդաս Շեմետան բալթյան հանրապետության վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսի հետ ապրիլի 3-ին կայացած հանդիպման ժամանակ:
«Լիտվայի վիճակը, թվում Է, վատ չԷ եւ պետք Է հուսալ, որ կձեռնարկվեն բոլոր գործողությունները: Հավանաբար, գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Լիվտան ի վիճակի Է կատարել Մաաստրիխտյան չափանիշների ցուցանիշները: Հաշվետվությունը կներկայացվի հունիսին, կարծում եմ՝ ոչ մի անսպասելի բան չպետք Է տեղի ունենա»,-եվրակոմիսարի խոսքը մեջբերել են լիտվական ԶԼՄ-ները:
Շեմետայի խոսքով՝ ներկայում Եվրահանձնաժողովի ծառայությունները գնահատում են Լիտվայի կողմից Մաաստրիխտյան չափանիշների՝ եվգրոգոտի երկրի մտնելու համար անհրաժեշտ ֆինանսատնտեսական ցուցանիշների կատարումը:
Մաաստրիխտյան պայմանագրի համաձայն՝ եվրոյի գոտի մտնելու համար երկրի պետական պարտքը չպետք Է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3 տոկոսը: Բացի այդ, թեկնածու երկիրը պետք Է գնաճը պահպանի 1,5 տոկոսային կետից ոչ բարձր մակարդակի վրա: Պետությունը նաեւ պարտավոր Է երկու տարվա ընթացքում մասնակցել փոխարժեքների ERM2 մեխանիզմին եւ ապահովել եվրոյի նկատմամբ իր արժեքի կայունությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում