Մեդվեդեւը հանձնարարել Է երկաթուղային-լաստանավային հաղորդակցություն հաստատել Ղրիմի հետ
03/04/2014 18:11
Նմանատիպ
ՌԴ-ի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել Է մինչեւ ապրիլի կեսերը ուղղակի երկաթուղային-լաստանավային հաղորդակցություն կազմակերպել Ղրիմի հետ եւ սահմանել Կերչի անցարանով փոխադրումների սակագների պետական կարգավորում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է կառավարության մամուլի ծառայության՝ ապրիլի 3-ին հրապարակված հաղորդագրությունից:
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը, «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ, հանձնարարված Է երկշաբաթյա ժամկետում ուղղակի երկաթուղային-լաստանավային հաղորդակցություն հաստատել Ղրիմի թերակղզու հետ»,-ասված Է մարտի 31-ի նիստի արդյունքների վերաբերյալ որոշումներում, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում