Վրաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Վայմարյան եռանկյունու» հայտարարությանը
Նմանատիպ
«Վրաստանի եվրոպական ինտեգրացումը հանդիսանում է երկկողմանի քննարկման հարց և այն պետք է իրականանա առանց երրոդ կողմի միջամտության»,- այս մասին հայտարարել է Վարստանի ԱԳՆ-ն:
Ի պատասխան Civil.ge-ի ուղարկած էլեկտրոնային հարցմանը, թե ինչպիսին է Վրաստանի դիրքորոշումը Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարների առաջարկության վերաբերյալ, որով առաջարկվում էին Արևելյան գործընկերության երկրների կողմերի և ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև բանակցություններ անցկացնելմ նշվում է. « Վրաստանի համար հատուկ քաղաքական նշանակություն ունի այն հարցը, որ մեր երկիրը գտնվում է ԵՄ-ի ինստիտուտների և անդամ երկրների լիդերների քաղաքական օրակարգում:Այդ ամենը պայմանավորված է Վրաստանի՝ եվրոպական ընտրությանը հավատարմությամբ:ԵՄ-ն իր հերթին, հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրականությունը և հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, հասկանում է իր քաղաքական աջակցության հատուկ նշանակությունը»:
Կարդացեք նաև՝ «Վայմարյան եռանկյունին» ընդունում է ԵՄ-ի գործած սխալները
«Հարկ է ընգծել, որ Վրաստանի եվրոպական ինտեգրացումը հանդիսանում է Վրաստանի և ԵՄ-ի երկկողամնի հարաբերությունների հարցը և այն պետք է իրականցվի առանց երրորդ կողմի միջամտության: Ոչ մի երրորդ երկիր իրավունք չունի ազդեցություն գործել ինքնիշխան պետության արտաքին քաղաքականության կուրսի ընտրության վրա»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Վրաստանի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Վրաստանը միշտ ողջունում է ՌԴ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում