YouTube-ը ևս հասանելի կդառնա Թուրքիայում
04/04/2014 12:27
Նմանատիպ
Թուրքական դատարանի որոշմամբ՝ Twitter-ից հետո YouTube-ի հասանելիությունը ևս կվերականգնվի:
Գելբաշի շրջանի դատարանը չեղյալ է հայտարարել YouTube-ի արգելքի մասին որոշումը:
Այն բանից հետ, երբ պետական հեռուստահաղորդակցային կառույցների կողմից վճիռը կիրականացվի, օգտատերերի համար YouTube-ը հասանելի կդառնա:
Նշենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով որոշ քաղաքացիների անհատական դիմումները, չեղյալ էր հայտարարել նաև թուրքական կառավարության Twitter-ի արգելափակման մասին որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում