Արևմուտքը ոչ մի բանի էլ ընդունակ չԷ. Լուկաշենկո
Նմանատիպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները համարել Է «կատարյալ ցնդաբանություն» և «դատարկախոսություն»:
«Երկրի վրա դեռ չի ծնվել այն տխմարը, որը չհասկանար, թե ինչ Է Ռուսաստանը և թե ինչ են պատժամիջոցները և թե ինչի կվերածվեն դրանք»,- հայտարարել Է Լուկաշենկոն՝ ապրիլի 4-ին Մինսկում հանդիպելով Կալուգայի մարզի նահանգապետ Անատոլի Արտամոնովի հետ:
«Եվ, ընդհանրապես, մի՛ անհանգստացեք: Պատժամիջոցները և մյուս բաները՝ այդ ամենը կատարյալ ցնդաբանություն են և բարբաջանք, դրանք շաղակրատություն են: Արրմուտքն այսօր ոչնչի ընդունակ չԷ, և մենք պետք Է ելնեք դրանից»,- ասել Է Լուկաշենկոն: Ըստ որում նա հիշեցրել Է, որ Բելառուսն արդեն երկու տասնամյակ Արևմուքի պատժամիջոցների տակ Է:
Նա համոզված Է, որ պատժամիջոցները պետք Է օգուտի վերածվեն Ռուսաստանի համար: «Մենք կզբաղվենք ներքին խնդիրներով և կլուծենք մեր հարցերը: Դրանք (պատժամջոցները) մեզ կօգնեն ամրապնդվելու ներքուստ, որպեսզի մենք այնուհետև լինենք անսասան»,- պարզաբանել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում