Մերձդնեստրում դիմել են ՌԴ-ի օգնությանը

Սկսած 2014–ի մարտի 12-ից Մերձդնեստրում բնակվող ՌԴ-ի մոտ 300 քաղաքացու առանց պարզաբանության մերժվել է հատել Ուկրաինայի պետական սահմանը:

Մերձդնեստրում մարդու իրավունքների պաշպան Վասիլի Կալյկոն սահմանափակումները հանելու և ազատ տեղաշարժվելու խընդրանքով դիմել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովին, ով զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով:

«Այսօրվա դրությամբ Մերդնեստրում մոտ 200 հազար ազգությամբ ռուսներ են մշտապես բնակվում: Միևնույն ժամանակ այնտեղ բնակվող ամեն մի ռուս իր վրա զգում է նույն խնդիրները, որոնք առկա են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում: Դրանցից է նաև քաղքացիների ազատ տեղաշարժման խընդիրը»,- նշվում է ուրբաթ օրը օմբուդսմենի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Օբուդսմենը հաստատում է, որ ՌԴ քաղաքացիները, որոնք գտնվում են Մերձդնեստրի տարածքում, դարձել են Ուկրաինայում քաղաքական իրավիճակի պատանդ, և զրկված են իրենց հիմնարար և անքակտելի ազատ տեղաշարժման իրավունքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում