Մեծ Բրիտանիան Ռուսաստանում վիզայի տրամադրման նոր կետեր կբացի
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանում վիզայի տրամադրման նոր կետերի բացման մասին:
«Կենտրոները, որոնց օպերատորն է եղել «VFS», փակվել են, և մեր նոր օպերատոր «Teleperformance»–ը բացել է 5 նոր կենտրոն նույն քաղաքներում’ Մոսկվա, Սանկտ- Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով և Նովոսիբիրսկ»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի վիզայի հարցերով զբաղվող ղեկավարի հայտարարության մեջ:
Նոր կենտրոնների հասցեները կարելի է իմանալ կառավարման կայքում և օպերատորի կայքում: Վիզայի նոր կենտրոները բաց կլինեն 8.30-ից մինչև 17.00 երկուշաբթից ուրբաթ, բացի ոչ աշխատանքային օրերից, նշվում է հայտարարության մեջ:
Մոսկվայում գործընկերոջ փոփոխությունը առաջացրել է լուրջ խոչընդոտներ փաստաթղթերի ձևակերպման գործընթացում: Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ ժամանակին չեն ստացել իրենց մուտքի արտոնագրով անձնագրերը և չեն կարողացել ժամանակին թռնել Մեծ Բրիտանիա: Մինչ այդ մուտքի արտոնագրի տրամադրումը տևում էր 15 աշխատանքային օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում