ԼՂՀ վարչապետը նամակ է հղել Տիգրան Սարգսյանին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նամակ է հղել իր հրաժարականի մասին հայտարարած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նամակում ասված է.
«Հարգարժան Տիգրան Սուրենի,
Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին:
Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ’ համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով:
Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում