Ուկրաինան ապրիլի 7-ից երկրում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու 90-օրյա ժամկետ Է սահմանում
Նմանատիպ
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը կսկսի ստուգել Ռուսաստանի քաղաքացիների կողմից ապրիլի 7-ից երկրում գտնվելու ժամկետների վերաբերյալ պահանջների կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հաղորդել Է պետական սահմանապահ ծառայության վարչակազմի մամուլի ծառայութունը:
«Այժմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք օրինական հիման վրա ժամանել են Ուկրաինա, կարող են ժամանակավորապես նրա տարածքում գտնվել 90 օրից ոչ ավելի՝ առաջին մուտքի ամսաթվից 180 օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չԷ Ուկրաինայի միջազգային պայմանագրերով»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչ այժմ ռուսաստանցիները, ժամանելով Ուկրաինա, կարող Էին այնտեղ մնալ մինչեւ երեք ամիս, սակայն այդ ժամկետի լրանալուց հետո ամեն անգամ պետք Է մեկնեին երկրի տարածքից, բայց դրանից անմիջապես հետո իրավունք ունեին վերադառնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում