Էրդողանն ու Ալիևը հանդիպել են
Նմանատիպ
Աշխատանքային այցով այսօր Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և ադրբեջանական կառավարության անդամների հետ: Բաքու ժամանելուն պես Էրդողանը ուրբաթօրյա նամազ է արել Բաքվի թուրքական մզկիթում, որից հետ միայն մեկնել Ալիևի նստավայր:
Մամուլի համար փակ դեմ առ դեմ և պատվիրակությունների միջև հանդիպումներից հետո Ալիևն ու Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:
Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը և այլ պաշտոնյաներ:
Ըստ վերլուծաբանների’ մարտի 30-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անմիջապես հետո Էրդողանի այցը Բաքու պայմանավորված է երկու երկրների’ տարածաշրջանում իրադարձությունների վերաբերյալ քայլերը համաժամանակացնելու մտադրության հետ: Երկու երկրներն էլ միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ ձգտում են առաջին հերթին առաջ տանել ազգային շահերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում