Յացենյուկը կայցելի Ուկրաինայի արևելյան մարզեր
Նմանատիպ
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից երկրի վարչապետի պաշտոնակատար նշանակված Արսենի Յացենյուկը պլանավորում Է այցելել Ուկրաինայի արեւելյան մարզեր:
«Ես ուղեւորություն եմ պատրաստում Ուկրաինայի արեւելք, այնտեղ մենք ասելիք ունենք, կառավարության դիրքորոշումը շատ հստակ հայտարարվել Է բոլոր հարցերում, սկսած լեզվի, պատմության, մշակույթի հարցերից եւ վերջացրած համապատասխան տարածքներին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու հարցերով»,-ասել Է նա:
Յացենյուկը հերթական անգամ ընդգծել Է, որ կառավարությունը չի պաշտպանում Ուկրաինայի դաշնայնացման գաղափարը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ուկրաինան ապրիլի 7-ից երկրում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու 90-օրյա ժամկետ Է սահմանում: Հանրապետության պետական սահմանապահ ծառայությունը կսկսի ստուգել ՌԴ-ի քաղաքացիների կողմից ապրիլի 7-ից երկրում գտնվելու ժամկետների վերաբերյալ պահանջների կատարումը:
«Այժմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք օրինական հիման վրա ժամանել են Ուկրաինա, կարող են ժամանակավորապես նրա տարածքում գտնվել 90 օրից ոչ ավելի՝ առաջին մուտքի ամսաթվից 180 օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չԷ Ուկրաինայի միջազգային պայմանագրերով»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչ այժմ ռուսաստանցիները, ժամանելով Ուկրաինա, կարող Էին այնտեղ մնալ մինչեւ երեք ամիս, սակայն այդ ժամկետի լրանալուց հետո ամեն անգամ պետք Է մեկնեին երկրի տարածքից, բայց դրանից անմիջապես հետո իրավունք ունեին վերադառնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում