Բրյուսելում ցույցը վեր է ածվել բախումների
Նմանատիպ
Ապիրլի 4-ին Բրյուսելում տեղի է ունեցել ցույց՝ ընդդեմ ԵՄ-ի խիստ տնտեսական քաղաքականության և գործազրկության: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արհմիությունների խոսքերով, որոնք կազմակերպել են ցույցը, Բրյուսելի փողոցներ է դուրս եկել մոր 40 հազար մարդ (ոստիկանության գնհատականով մոտ 25 հազար), որոնք դեմ են արտահայտվել գործազրկության բարձր մակարդակին և Եվրոպայի խիստ տնտեսման քաղաքականությանը:
Փողոցներ են դուրս եկել ոչ միայն Բրյուսելի քաղաքացիները, այլ նաև ցուցարարներ Եվրոպայի մյուս քաղաքներից, որոնք հատուկ ժամանել են «Եվրոցույց» անվանումը ստացած բողոքի ակցիային մասնակցելու համար:
Ցույցը, որը սկզբում խաղաղ բնույթ էր կրում, վեր է ածվել անկարգությունների, երբ Եվրոպական պառլամենտի և Եվրոպական հանձնաժողովի շենքի մոտ գտնվող ցուցարարների առանձին խմբեր սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը ստիպված է եղել ցրել ցուցարարներին:
Առաջին անգամ երկար տարիների ընթացքում անվտանգության նկատառումներով Բրյուսելի ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել է: Դեսպանատան մոտով շարժվող ցուցարարները քարեր են նետել շենքի վրա:
Եվրոպական արհմիությունների համադաշնության գլխավոր քարտուղար Բերնադետ Սեգոլյը նշել է, որ մարդիկ դժգոհ են Եվրոմիության խիստ տնտեսական քաղաքականությունից ու գործազրկության բարձր մակարդակից ՝ պահանջելով կայուն աշխատատեղեր բացել, և գումարներ ներդնել հետևողական աճի հասնելու համար:
Փետրվարին ԵՄ-ում գործազրկության մակարդակը բարձրացել է մինչև 10,6 %, 25-ից ցածր երիտասարդների համար կազմել է 22,9%: Հունաստանում և Իսպանիայում գործազրկությունը հասնում է 25 %, իսկ երիտասարդության կեսը աշխատանք չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում