ԵՄ- Թուրքիա համաժողովը հետաձգվել է

Թուրքիայի և ԵՄ-ի բարձրագույն պաշտոնյաների միջև հանդիպումը հետաձգվել է երկկողմանի ցանկությամբ՝ կանխելու երկկողմանի հարաբերությունների վատթարացումը: Այսպիսի մեկնաբանություն են ներկայացնում թուրքական պաշտոնայները հետաձգված հանդիպման վերաբերյալ:

Hurriyet-ի հետ զրույցում թուրք դիվանգետը նշել  է, որ հանդիպումը սկզբանական շրջանում պլանավորված է եղել ապրիլի սկզբին, անյուհետ տեղափովել է ապրիլի կես, իսկ  ձեռք բերված վերջին պայմանավորվաության համաձայն, ԵՄ- Թուրքիա հանդիպումը կկայանա հունիս մասին:

«Մենք նման որոշում ենք կայացրել, քանի որ ներկա պահին բավարար նյութեր չկան քննարկելու համար: Եթե մենք այս պահին հանդիպում անցկացնեինք, ապա կքննարկենք նույն բաներն, ինչ որ առաջ արդեն քննարկել էինք: Կարծում ենք, տարվա կեսին ավելի շատ տեղաշարժեր կլինեն:Օրինակ՝ մենք կակտիվացնենք 32-րդ գլխի ֆինանասական վերահսկողության շուրջ բանակցություննները, որը ԵՄ-Թուրքիա երկկողմ ժամանակացույցի դրական կողմերից է»,- մեկնաբանել է թուրք դիվանագետը:

Դրական ժամանակացույցը ընդունվել է Եվրոպական խորհրդի կողմիւց 2011թ-ին, որը նպատակ ունի անդամակցության շուրջ բանակցություններում՝ աջակցելու երկկողմանի հետաքրքրությունների ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

«Լարվածություն չկա, ինչպես միշտ բիզնես է»,- նշելէ դիվանագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում