Կիևը կդադարեցնի ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը
Նմանատիպ
Ինչպես հայտնում է Ռեգնումի թղթակիցը, ապրիլի 4-ին Ուկրաինայի դե-ֆակտո առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, ով Յացենյուկի ժամանակավոր կառավարությունում ուժային բլոկի պատասխանատուն է, հայտարարել է, որ պաշտոնական Կիևը որոշում է ընդունել դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ:
«ՌԴ-ը արտադրանք արտահանելը, որը ապագայում ուղղված է լինելու մեր դեմ, կատարյալ հիմարություն է»,-նշել է Յարեման. «Որոշումը կայացվել է փոխվարչապետի կողմից: Մենք դադարում ենք ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ավելացրել է նա:
Յարեման հաստատել է, որ Ուկրաինան ավանդաբար շատ ակտիվորեն է համագործակցել ՌԴ-ի հետ ռազմաարտադրության բնագավառում: «Ուկրաինայի տարածքում աշխատում են բազմաթիվ ձեռնարկություներ, որոնց արտադրած ռազմական ապրանքները ներմուծվում են Ռուսաստան: Այդպիսի համագործակցության կտրուկ դադարեցումը կորուստների պատճառ կդառնա Ուկրաինայի տնտեսության համար: Այդ պատճառով այժմ իրականացվում են լուրջ աշխատանքներ, որպեսզի ուկրաինական ապրանքների համար նոր շուկաներ գտնեն: Օրինակ, կան ծրագրեր արտահանել ապրանքներ արևելյան շուկաներ»,- հայտարարել է Ուկրաինայի դե-ֆակտո փոխվարչապետը:
Նշենք, որ մինչ այդ, Կիևի բազմաթիվ պաշտոնյաները քնարկել են Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցման տարբերակները: Նաև պետք է նշել, որ մարտի ընթացքում այդ քնարկումների պատճառով «Ուկրոբորնպրոմայի» բազմաթիվ ղեկավարներ են փոխվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում