Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ
05/04/2014 13:26
Նմանատիպ
ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն’ մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին’ խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում