Ռուսաստանի բյուջեն 11.4 մլրդ դոլար է կորցրել Խարկովյան համաձայնագրերի պատճառով
05/04/2014 14:51
Նմանատիպ
Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերը գտնում է, որ Ռուսաստանը Խարկովյան համաձայանգրի պատճառով չի ստացել 11.4 մլրդ դոլար: Այս մասին, նա հայտարարել է НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ համաձայնագիրը չեղյալ է հայտարարվել, քանի որ կորել է համաձայնագրի առարկան:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանը ավանս էր վճարել Սևաստոպոլում ռազմաբազա տեղակայելու համար:Եվ այդ ամենը, Միլլերի խոսքերով կազմել է 11 մլրդ 400 միլիոն դոլար, որն այժմ ՌԴ-ի պետական բյուջեի համար համարվում է ուկրաինական պարտք: Ներկայումս մեխանիզմներ են փորձում գտնել այդ պարտքը հետ ստանալու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում