Հրապարակվել են Յանուկովիչի Ուկրաինայից փախուստի մանրամասները

Վիկտոր Յանուկովիչը փախել է Ուկրաինայից փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Սևաստոպոլի տարածքով: Այս մասին հայտարարել է ՈՒկրաիանայի Անվտանգության ծառայության պետ Վալենտին Նալիվայչենկոն՝ ելույթ ունենալով Ուկրաինայի ազգային հեռուստատեսության եթերում:

«Նրան Սևաստոպոլի միջոցով են դուրս բերել»,- ասել է  ԱԾ ղեկավարը՝ չմանրասմանելով, թե հատկապես ինչ տրանսպորտային միջոցով են փոխադրել՝ հավելելով միայն, որ նրան ուղեկցել են ՌԴ-ի քաղաքացիներ:

Նալիվայչենկոյի խոսքերով, նա փետրվարի 22-ին այդ ժամանակ Ուկրաիանայի Ներքին գործերի նախարար Ավակովի հետ միասին Կիևից ինքնաթիռով մեկնել է Սիմֆերոպոլ, որպեսզի ձերբակալի Յանուկովիչին:

ԱԾ ղեկավարի խոսքերով, 19.20-ին Յանուկովիչը հրաժարվել է պետական պահակախմբի ծառայություններից և երեք մեքենաներով շարժվել է դեպի Սևաստոպոլ, որտեղից էլ հետագայում հասել է Ռուսաստան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում