Կոնգրեսականը մտահոգված է Վրաստանի դեմոկրատիայի խնդիրներով
Նմանատիպ
ԱՄՆ-ի կոնգրեսկան Մայքլ Թյորները անհանգստություն է հայտնել Վրաստանի դեմոկրատական խնդիրների վերաբերյալ: Այս կապակցությամբ ամրիկյան օրենսդիրը հատուկ ուշադրության է հրավիրել նախկինում իշխող քաղաքական կուսակցության անդամների նկատմամբ քրեական գործեր հարուցելու փաստի վրա՝ կոչ անելով վերջ դնել հակառակորդներին հետապնդելուն և մտածել երկրի ապագայի վերաբերյալ:
«Ես զարմանք եմ հայտնում փաստի կապակցությամբ, որ Վրաստանը շարունակում է հետապնդել նախկին իշխող կուսակցության անդամներին: Գիգի Բոկերիային հարցաքննության կանչելը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննության ենթարկելու փորձ է:
Այս մոդելը կասկածներ է առաջացնում, որ ներկայիս իշխանությունները, օգտագործելով արդարադատության համակարգը, դիմում են քաղաքական վրեժխնդրության և հարցականի տակ դնում ազատ և ժողովրդավարական երկիր կառուցելու վրացական իշխանությունների ցանկությունը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչները պետք է ուշադրություն դարձնեն երկրի տնտեսական աճին, օրենքի գերակայությանը և վրաց ժղովրդի անվտանգությանը: Չէ որ Վրաստանի առաջընթացն ու հաջողությունները մեծ կապ ունեն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ինտեգրացման ճանապարհին:
Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը անմիջապես դադարեցնել հակառակորդների հետապնդումը», – Թյորների խոսքերն է մեջբերում Apsny.geկայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում