Քեսաբում շարունակվում են մարտերը
Նմանատիպ
Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների նոր գրոհները և շարժվել են Լաթաքիայի հյուսիսում գտնվող №45 ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ուղղությամբ:
Բանակի ստորաբաժանումները ազգային զինված ուժերի զոքերի հետ համատեղ հետ են մղել Թուրքիայի տարածքից իրենց դիրքրեին երեք տարբեր կողմերից ուղղված ահաբեկիչների հարձակումները: Այս մասին տեղեկացնում է Regnum-ը՝ հղում կատարելով Fars գործակալությանը:Ահաբեկիչնեչը փորձում են վերականգնել իրենց ազդեցությունը Քեսաբ քաղաքի նկատմամբ:
SANA գործակալության տվյալներով, Լաթաքիայի նահանգում և նրա հարակից Քեսաբ քաղաքում կառավարական ուժերը կանխել են ահաբկիչների՝ ռազմական գոտի մտնելու փորձը:
Գործակալության տվյալներով հարձակման դիմած շատ ահաբեկիչներ շարքից դուրս են եկել: Ավելի վաղ սիրիական բանակը հայտարարել էր №45 բարձունքի գրավման մասին, սակայն ընդդիմադիր լրատվամիջոցների տվյալներով մարտերը դեռևս շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում