Ժվանիայի մահվան գործով հասարակությունը հարցերի պատասխանի է սպասում
Նմանատիպ
Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն հայտարարել է, որ գլխավոր դատախազությունը կփորձի պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք գոյություն ունեն երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան քրեական գործի հետ կապված:
«Ինչպես հայտնի է, վրացական հասարակությանը հետաքրքրում է այդ գործի բոլոր մանրամասները և դատախազությունը պարտավոր է այդ գործը տանել մինչև վերջ: Դեռևս չեմ կարող խոսել գործի մանրամասների մասին, սակայն ժամանակին հասարակությունը կիմանա Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառները»,- վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ’ ասել է Շոթաձեն:
Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ Ժվանիայի մահվան գործով առկա են բազմաթիվ հարցեր և իրենք կփորձեն պատասխանել դրանց:
Զուրաբ Ժվանիայի մահը Վրաստանի նախկին իշխանությունները կապում էին գազից թունավորման հետ, սակայն այդ երկրի ներկայիս կառավարությունն այդ գործում տեսնում է Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության «ականջները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում