Թուրքիայում YouTube-ը դարձյալ փակվել է
Նմանատիպ
Թուրքիայում YouTube տեսահոսթինգը դատարանի որոշմամբ դարձյալ փակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ապրիլի 4-ի երեկոյան թուրքական դատարանը վերստին վճիռ է կայացրել YoutTube-ի ամբողջական արգելափակումը շարունակելու մասին, հիմնավորելով դա այն բանով, որ YouTube-ից ինչպես հարկն է հեռացված չեն, ըստ թուրքական օրենսդրության, հանցակազմ պարունակող նյութերը:
Մարտի 27-ին, թուրքական կառավարության որոշմամբ YouTube տեսակայքը արգելափակվելու դեմ Թուրքիայի փաստաբանների միությունը հայց էր ներկայացրել դատարան’ կայքի ամվողջական արգելափակումը վերացնելու պահանջով: Ապրիլի 4-ին դատարանը բավարարել էր ներկայացված հայցը’ հանելով տեսահոսթինգի ընդհանուր հասանելիության վրա սահմանված արգելքը եւ թողնելով միայն մասնակի արգելափակումը որոշ հղումների հասցեով:
YouTube-ը Թուրքիայում արգելափակվեց այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Թուրքիայի ԱԳՆ-ում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությամբ անցկացված’ Սիրիա ներխուժման ծրագրի գաղտնի քննարկման ձայնագրությունը: Թուրքիայի ղեկավարությունը պետական նիստերի գաղտնալսումը եւ հրապարակումը համարեցին Թուրքիայի դեմ ուղղված լրտեսական քայլ, դավաճանություն, իսկ տեսակայքի արգելափակումը’ ազգային անվտանգության ապահովման հարց: Այդուհանդերձ’ դատարանի ընդունած որոշման մեջ նշված է եղել, որ կայքն արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ե? ? առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորանք պարունակող նյութերի առկայության պատճառով:
Դատարանի որոշմամբ ապաարգելափակվել է թուրքական կառավարության կողմից օրերս փակված Twitter սոցիալական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում