Ադրբեջանը դադարեցնում է Գաբալայի կայանի գործունեությունը
Նմանատիպ
Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը, որի գործունեությունը դադրեցվել էր 2012թ-ին և ռուսական կողմից հետ էր հանձնվել 2013թ-ին, դուրս է եկել Ադրբեջանի զինված ուժերի ենթակայությունից: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Համաձայն «Գաբալայի կարգավիճակի, սկզբունքների և էքսպլուատացիայի պայմանների մասին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև առկա համաձայնագրի», որը ուժը կորցրած է համարվել 2012թ-ի դեկտեմբերի 9-ին, Ռուսաստանը ադրբեջանական կողմին է ներկայացրել կայանի էքսպլուատացիայի վերաբերյալ նոտա, որից հետո կայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է:
Գաբալայի ռադիտեղորոշիչ կայանի տարածքը և ունեցվածքը Կաբինետի որոշմամբ տրվել է համապատսխան կառույցին:
«Նախարարների կաբինետի որոշմամբ՝ 2012թ-ի դեկտեմբերի 11-ից, կապված տեղորոշիչ կայանի փակմն հետ, ձևավորվել է այդ միջոցառումներն իրականացնող հանձնաժողով՝ սահմանելով նրա գործունեությունը: Պետական հանձնաժողովը ամբոսղջությամբ կատարել է իր առջև դրված պարտավորությունները: Գաբալայի կայանի գույքի և տարածքի հետագա օգտագործումը, նախարաների կաբինետի որոշմամբ, տրվել է համապատսախան կառույցներին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է , որ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը ՊՆ-ի ենթակայությունից դուրս է եկել և հանձնվել է Գույքի տնօրինման հարցրեվո պետական հանձնաժողովին:
Կայանի տարածքում ականզերծման աշխատանքներ կատարելուց հետո որոշում կկայացվի Գբալայի ճակատագրի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում