Արևելյան Ուկրաինայի բնակիչները պահանջել են իրենց մարզերի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Ռուսաստանի Դաշնության մասը կազմելու կողմնակիցները կիրակի’ապրիլի 6-ին, ցույցեր են կազմակերպել Արևելյան Ուկրաինայում, մասնավորապես՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում: Ցույցերի մասնակիցները հավաքվել էին ռոսական եռագույնի տակ և պահանջում էին իրենց մարզերի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Դոնեցկում ցուցարարները կարողացել են վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանային վարչական շենքը, իսկ Լուգանսկում’ Ուկրաինայի անվտանգության ծառայության տարածքային կառավարման շենքը:

Խարկովում ցուցարարները գրավել են մարզպետարանի շենքը, որի երկրորդ հարկի պատուհանին ռուսական դրոշ են ամրացրել’պահանջելով իրենց շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Մարտից բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ուկրաինայի արևելքում, դրանց մասնակիցները չեն ընդունում նոր մարզպետների լիգիտիմությունը, որոնք նշանակվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումից հետո և պահանջում են երկրը դարձնել դաշնային: Հիմնականում ցուցարարներին հաջողվում է վարչական շենքերի վրա ժամանակավոր իշխանություն հասատել: Լուգանսկի և Դոնեցկի ակցիայի մասնակիցները ընտրել են Ալեքսանդր Խարիտոնովին և Պավել Գուբարյովին «ժողովրդական մարզպետներ»: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործ է հարուցել նրանց դեմ և ձերբակալել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում