Ցուցարարները ինքնակամ լքել են Խարկովի մարզպետարանը
Նմանատիպ
Այս պահի դրությամբ Խարկովի մարզպետարանի աշխատանքը ամբողջովին վերականգնվել է: Այս մասին հայտնում է Ռիա նովստին:
Իրավապահ մարմիների ղեկավարության և զանգվածային միջոցառումների մասնակիցների միջև բանակցություների արդյունքում հաջողվել է ազատել Խարկովի մարզպետարանի շենքը: Ինչպես հայտնում է շրջանի ոստիկանության մամուլի ծառայությունը, ցուցարարները ինքնակամ են համաձայնվել ազատել մարզպետարանը:
Ավելի վաղ’ երկուշաբթի, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ մարզպետարանը ամբողջովին ազատվել է Ուկրաինայի դաշնայնացման կողմանակիցներից:
«Իրավապահ մարմիները համոզել են ցուցարաներին իրենց քաղաքացիական դիրքը արտահայտել միայն իրավական դաշտին համապատասխան’ առանց հասարակական կարգը խախտելու: Այժմ Խարկովի մարզպետարանի աշխատանքը ամբողջովին վերականգնված է: Մարզպետարանի բոլոր աշխատակիցները արդեն զբաղեցնում են իրենց աշխատատեղերը և նորմալ ռեժիմով կիրականացնեն իրենց պարտականություները»,-ասվում է նրա հաղորդագրությունում: Շարունակվում են հասարակության և ոստիակնների միջև խորհրդակցությունները շենքին հարակից տարածքը ազատելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում