Ուիլյամը եւ Քեյթը այցով ժամանել են Նոր Զելանդիա
07/04/2014 14:32
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, եւ նրա կինը՝ Քեյթը, այցով ժամանել են Նոր Զելանդիա: Պաշտոնական ուղեւորությունը կտեւի երեք շաբաթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու՝ Ջորջի հետ Ավստրալիա եւ Նոր Զելանդիա շրջագայության են մեկնել 11 մարդու ուղեկցությամբ:
Նոր Զելանդիայում թագավորական զույգի ծրագրում ընդգրկված Է այցելություն տեղի ցեղերից մեկի մոտ, ռեգբիի մարզադաշտ եւ խաղողի այգի:
Սակայն Ուիլյամի եւ Քեյթի մասնակցությամբ առաջին պաշտոնական միջոցառումը կդառնա այցը երիտասարդ ընտանիքների աջակցությամբ զբաղվող կազմակերպություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում